106-րդ բանաձեւի ընդունման կողմնակից Թոմաս Լանտոսն ավարտում է իր աշխատանքը Ներկայացուցիչների պալատում10 հունվարի 2008 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի նախագահ, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ Թոմաս Լանտոսը առողջական վիճակի պատճառով իր աշխատանքը կավարտի ընթացիկ տարում: Լանտոսը նամակով դիմել է գործընկերներին, որտեղ ասված է, որ իր մոտ հայտնաբերել են օնկոլոգիական հիվանդություն եւ նա որոշել է այլեւս չառաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Փետրվարին կլրանա նրա 80 տարին: Հոկտեմբերի 10-ին Լանտոսի նախագահած կոմիտեն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Հանձնաժողովի նախագահը կողմ էր քվեարկել բանաձեւին` ընդգծելով, որ հայերի զանգվածային ջարդերը Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն են եղել: Թոմ Լանտոսը ծնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, 16 տարեկանում հայտնվել է նացիստների աշխատանքային ճամբարում: ԱՄՆ Կոնգրեսում նա դարձավ Հոլոքոսթը վերապրածների միակ ներկայացուցիչը: Առաջին անգամ նա ընտրվեց 1980 թվականին: Ինչպես ակնկալվում է, Արտաքին գործերի կոմիտեի նախագահի պաշտոնում Լանտոսին կփոխարինի մեկ այլ դեմկրատ-կոնգրեսական` Հովարդ Բերմանը, որը նույնպես ներկայացնում է Կալիֆորնիան, հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |