Բեթղեհեմում Ջորջ Բուշին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին12 հունվարի 2008 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Բեթղեհեմի Սուրբ Ծննդոց տաճարում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին: Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ բանակցություններն ավարտելուց հետո նախագահ Ջորջ Բուշը այցելել է Սուրբ Ծննդոց տաճարը Բեթղեհեմում եւ հանդիպել է Երուսաղեմի Հայոց թեմի առաջնորդ Արիս Շիրվանյանին: Հանդիպման ընթացքում հայ արքեպիսկոպոսը բարձրացրել է անցյալ դարասկզբում Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հարցը:Ինչպես հայտնի է, Սուրբ Ծննդոց տաճարը Բեթղեհեմում երեք մասի է բաժանված` Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ), Հռոմի Կաթոլիկ եւ Հույն Ուղղափառ: Ընդունելով Բուշին ՀԱԵ անունից, արքեպիսկոպոս Շիրվանյանը հիշեցրել է նախագահին, որ հայերը աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Նա խնդրել է Սպիտակ տան ղեկավարին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Դրան Բուշը պատասխանել է, որ խոսել է այդ հարցով Թուրքիայի նախագահի հետ եւ մտածում է այդ ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հունվարի 9-ին Ջորջ Բուշն սկսել է իր մերձավորարեւելյան ուղեւորությունը: Իսրայելից Բուշը մեկնել է Քուվեյթ: Այցելությունների ծրագրում են Բահրեյնը, Միավորված Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |