ԱՄՆ-ն եւ Գերմանիան պատրաստվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը12 հունվարի 2008 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել, որ Կոսովոյի ճանաչումը կենսական անհրաժեշտության պայման է Բալկանյան թերակղզու արեւմուտքի իրադրությունը կայունացնելու համար: Ամիսներ տեւած անհաջող բանակցություններից հետո սպասվում է, որ Կոսովոն կհռչակի իր անկախությունը Սերբիայի ընտրությունների երկրորդ փուլից հետո` ծրագրված փետրվարի 3-ին:Եվրամիության պաշտոնյաները ասում են, որ ԱՄՆ-ն լուրջ ճնշում են գործադում ԵՄ վրա, որպեսզի բացառեն Կոսովոյի ճանաչման հարցում անգամ մեկ շաբաթ ուշացման հնարավորությունը: Պաշտոնատար անձինք համաձայնել են խոսել միայն գաղտնի մնալու դեպքում, քանի որ դիվանագիտական բանակցությունները դեռեւս շարունակվում են: «Գործն արված է, չէ որ ամերիկացիները արդեն Կոսովոյին անկախություն են խոստացել,- ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան: - Սակայն եթե Վաշինգթոնը ճանաչի Կոսովոն, իսկ Եվրոպայի երկրները չհետեւեն նրա օրինակին, դա կլինի աղետալի»: Գերմանիայի ԱԳՆ-ում խոսում են, որ Եվրամիության կողմից Կոսովոյի անկախության ճանաչման ամսաթիվը դեռ որոշված չէ, գրում է The New York Times-ը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |