Բորիս Գրիզլով. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի մեկ միլիարդ ԱՄն դոլարի29 հունվարի 2008 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ: Երկուստեք կարեւորվել է «Եդինայա Ռոսիա» եւ Հայաստանի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը, որով միջկուսակցական փոխգործակցությունը ձեռք է բերում ավելի գործնական ու համակարգված բնույթ: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին, երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական կապերը դարձել են հայ-ռուսական համագործակցության շարժիչ ուժն, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Նա հատկապես շեշտել է էներգետիկայի, տրանսպորտ բնագավառում դինամիկ զարգացող գործակցությունը: Պետական դումայի նախագահի խոսքով, տարբեր կանխատեսումներով 2008-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի մեկ միլիարդ ԱՄն դոլարի, ինչը կլինի որակական նոր մակարդակ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |