Օլիմպիական խաղերը Սոչիում լավ հնարավորություններ են բացում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է Հայաստանից շինանյութ գնել Սոչիում 2014 թվականի Օլիմպիական խաղերի համար օլիմպիական օբյեկտներ կառուցելու նպատակով, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը Երեւանում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններին: «Կարծում եմ, հայկական շինանյութեր գնելու հնարավորությունը շատ մեծ է, մենք կդիմենք այդ քայլին»,- ասել է նա: Զուբկովի խոսքերով, Օլիմպիական խաղերը Սոչիում լավ հնարավորություններ են բացում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համար: «Լավ հնարավորություններ կան հայկական շինանյութերի արտահանման ծավալների աճի համար Օլիմպիադայի օբյեկտների կառուցման նպատակով»,- հավելել է ռուս վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---