ԱՄՆ Կոնգրեսականները զգուշացնում են Քոնդոլիզա Ռայսին Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի մասին16 փետրվարի 2008 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որտեղ տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմը վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA), նամակի նախաձեռնողները ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն են: Կոնգրեսականները նշում են, որ պաշտոնական Բաքուն խարխլում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղված ԱՄՆ վարչակազմի ջանքերը: «Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ պատերազմով սպառնում է Հայաստանին: Սակայն, վերջին հայտարարությունները, որ արվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ապացուցում են, որ հռետորությունը վերածվել է շատ իրական եւ վտանգավոր սպառնալիքի»,-նշվում է ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում: Փետրվարի 15-ին Կոնգրեսում տարածվել է նաեւ Աջակցման խմբի նամակը, որով առաջարկվում է նշել Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը: «Որպես ամերիկացիներ մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության խիզախությունը ժողովրդավարությանը սատարելու եւ ժողովրդական շարժման առաջացման գործում, որը տարածվեց ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններում եւ Վարշավյան պայմանագրի երկրներում: Մենք գտնում ենք, որ այդ շարժումը ոչ միայն ազատություն բերեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այլ նաեւ իր ներդրումն ունեցավ աշխարհի անվտանգության ապահովման գործում: Դիմագրավելով ագրեսիային, շրջափակմանը եւ այլ մարտահրավերներին Ղարաբաղի ժողովուրդը ժողովրդավարություն էր կառուցում, նպաստում էր շուկայական տնտեսության հաստատմանը եւ կառուցողական դիրքերից համագործակցում էր միջազգային հանրության հետ տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ համագործակցության նպատակով»,-ընդգծվում է նամակում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |