Վաշինգտոնում տեղեկատվություն չկա ԼՂՀ տարածքում քուրդ գրոհայինների առկայության մասին16 փետրվարի 2008 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում պատրաստ են Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել հանրապետության տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության հնարավոր գործունեության մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավարը: «Մենք քիչ տեղեկություններ ունենք Ադրբեջանում PKK-ի գործունեության մասին, սակայն եթե ադրբեջանցի գործընկերները հետաքրքրվեն այդ թեմայով եւ ցանկանան համագործակցել մեր հետ, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,-ասել է Ջ.Հենիկը: Դիվանագետը նշել է, որ PKK-ի մասին հարցն արծարծվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի ահաբեկչության խնդրի գծով օգնականի տեղակալ Ֆրենկ Ուրբանչիկի հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Արազ Ազիմովի հետ, որ կայացել է Բաքվում: «Իրաքում PKK-ի դեմ լուրջ գործողություններ են կատարվում, միջոցներ են ձեռնարկվում: Հնարավոր է, որ ահաբեկիչները անցած լինեն այլ տարածքներ, սակայն մենք այդ մասին տեղեկություններ չունենք»,-հավելել է ամերիկացի դիվանագետը` անդրադառնալով PKK-ի խմբերի հնարավոր տեղակայմանը Լեռնային Ղարաբաղի մերձակա անվտանգության գոտում: Հիշեցնենք, որ թուրքական «Show TV» հեռուստաալիքը հղում անելով իսրայելյան հետախուզման ոլորտում ունեցած աղբյուրին, տեղեկատվություն էր տարածել Ֆիզուլիի եւ Լաչինի շրջաններում PKK ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |