Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը չի հայտարարել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու» մասին16 փետրվարի 2008 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշների եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ Բերնար Քուշները չի հայտարարել թե «Ֆրանսիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: «Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Բ.Քուշները ողջունել է այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները կշարունակվեն 2008 թվականին: Նա նաեւ ողջունել է այն փաստը, որ կողմերը որոշել են բանակցել այն փաստաթղթի հիման վրա, որ փոխանցվել է երկու նախարարներին Մադրիդում երեք համանախագահների կողմից»,-նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել էր թե Բ.Քուշներրը հայտարարել է, որ «իր երկիրը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |