Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանը չի կարող եւս հինգ տարի սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան մինչ այժմ անցկացված աշխատանքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, «այսօր Հայաստանը այնպիսի վիճակում է, որ անհրաժեշտություն չկա այդ աշխատանքը նորից սկսել եւ իր համար խնդիրներ ստեղծել»: «Մյուս կողմից, բանակցությունների ընթացքում որոշակի աշխատանք է կատարվել: Բանակցություններին մասնակցում են միջազգային կազմակերպություններ ու միջազգային հանրությունը: Անկախ այն բանից, թե ով կընտրվի Հայաստանի նախագահ, բանակցությունները պետք է շարունակվեն: Բանակցությունները պետք է շարունակվեն: Ադրբեջանը չի ցանկանում եւս հինգ տարի սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-նշել է Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---