ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, ազգային անվտանգության հարցերով երկրի նախագահի օգնական Տեդո Ջափարիձեն: Ինչպես նա հայտարարել է լրագրողներին օդանավակայանում, Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ նախատեսվում է երկկողմ հարաբերություններին, այդ թվում նաեւ Անդրկովկասի երկաթուղու աբխազական հատվածի վերականգնմանը առնչվող հարցերի քննարկում: «Մենք մտադիր ենք նաեւ քննարկել տարածաշրջանային խնդիրներ եւ Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների` Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հետ»,-ասել է Տ.Ջափարիձեն: Ընդ որում նա հատուկ նշել է վրաց-ռուսական հարաբերությունների քննարկման հնարավորությունը` ընդգծելով, որ «Թբիլիսին ողջունում է մյուս երկրների պատրաստակամությունը որոշ դրական խթան հաղորդելու այդ հարաբերություններին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---