ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընկերության մասին փաստաթղթին

PanARMENIAN.Net - Բրյուսելում ԵՄ անդամ-երկրների ղեկավարները հավանություն են տվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընկերության մասին փաստաթղթին: Փաստաթղթում Թուրքիայի նկատմամբ պահանջներ կան առաջիկա 3-4 տարիների ընթացքում հավելյալ բարեփոխումներ անցկացնելու առումով: Հիմնականում, բարեփոխումները պետք է վերաբերեն ժողովրդավարության, մարդու, ինչպես նաեւ երկրում բնակվող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ազատության եւ իրավունքների բնագավառին: Սպասվում է, որ Թուրքիան առաջիկայում կներկայացնի ԵՄ-ին իր Ազգային ծրագիրը, որում նշվելու է բարեփոխումների մանրամասն ծրագիրը, գրում է Sabah թերթը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---