Դիտորդները չեն մեկնաբանում ընտրությունների արդյունքները, նրանք հետեւում են դրանց անցկացմանը

PanARMENIAN.Net - Դիտորդները չեն մեկնաբանում ընտրությունների արդյունքները, նրանք հետեւում են դրանց անցկացմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ եւ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Ան-Մարի Լիզինը: Նրա խոսքերով, դիտորդները չեն մեկնաբանում ընտրությունների արդյունքները, նրանք հետեւում են դրանց անցկացմանը: «Դա Հայաստանի իշխանությունների գործն է: Մենք կարող ենք միայն խորհուրդներ տալ: Մեր առաքելությունը խախտումներ է արձանագրել, սակայն մեծ մասամբ մենք հաստատող փաստեր չենք ունեցել»,- նշել է նա, հավելելով, որ ԶԼՄ-ները ավելի շատ ուշադրություն են հատկացրել իշխանությունների թեկնածուին, քանի որ նա վարչապետ է:



Իր հերթին, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջոն Պրեսկոտը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ազատ լինի, ինչը Հայաստանում չկա: «Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ Հայաստանը առաջ է գնում ժողովրդավարության ուղով եւ այդ ընտրությունները դարձան եւս մեկ քայլ»,- ասել է Պրեսկոտը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---