ԼՂՀ-ն հայտարարել է Ադրբեջանի հետ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամության մասին20 փետրվարի 2008 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ Արցախի Վերածննդի օրվա առթիվ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման 20-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը.- արձանագրում է Արցախի ժողովրդի` ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված եւ նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախությամբ օժտված` ժողովրդավարական, ինքնիշխան պետության կառուցման վճռականությունը, որն ամրագրված է 2006թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ. - հայտարարում է Ադրբեջանի հետ հակամարտությունը բացառապես բանակցությունների միջոցով լուծելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատրաստակամության մասին. - պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունները հարգեն միջազգային հանրության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջեւ ստանձնած պարտավորությունները, հրաժարվեն առճակատման անհեռանկար քաղաքականությունից եւ հետագա քայլերն ուղղեն բացառապես կողմերի միջեւ հանդուրժողականության եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչը դրական լիցք կհաղորդի համապարփակ կարգավորման ուղիների որոնման ջանքերին. - դիմում է բոլոր երկրների խորհրդարաններին, Միավորված ազգերի կազմակերպությանը եւ միջազգային մյուս շահագրգիռ կառույցներին` կոչ անելով աջակցել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրյալ ներկայացուցիչների միջեւ երկխոսությանը. -վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը արժաննվույնս գնահատում է ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ձեռքբերումները եւ ըմբռնումով է վերաբերվում ազատ պետությունների ընկերակցության լիիրավ անդամ դառնալու նրա ձգտումներին»: Սույն հայտարարությունը հրապարակվել եւ համընդհանուր հավանության է արժանացել Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում կայացած համահանրապետական բազմահազարանոց հանրահավաքում: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |