Առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` նշելով, որ հայտարարությունը հավանաբար առավել առարկայական կլինի, քան քաղաքական»: Նրա խոսքերով, ներկայումս Դաշնակցությունն ամփոփում է ուսումնասիրությունների եւ կարծիքների արդյունքները: Մարգարյանը հույս է հայտնել, որ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձեր չեն լինի: Միեւնույն ժամանակ, նա ներկայացրել է ընտրական գործընթացի ժամանակ կուսակցության կողմից հայտնաբերված խախտումները: Մասնավորապես, Մարգարյանը նշել է, որ 7-րդ, 8-րդ, 17-րդ եւ 13-րդ ընտրատարածքներում ընտրությունների օրինականության հարցում կուսակցությունը լուրջ վերապահումներ ունի: «Նախընտրական կաշառքն ու կազմակերպված զեղծարարությունները զանգվածային բնույթ են կրել, եւ մենք մտադիր ենք այդ առիթով հանդես գալ հայտարարությամբ»,-ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---