Լեհաստանն ու Բելգիան ճանաչել են Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Լեհաստանի կառավարությունը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, որը տարածաշրջանը հռչակել է փետրվարի 17-ին: Այդ մասին հաղորդել է ՏՎՆ 24 հեռուստաալիքը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:



Կոսովոյի անկախությունը ճանաչել է նաեւ Բելգիան: Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը համապատասխան հրամանագիր է ստորագրել, որի տեքստը անցյալ շաբաթ հավանություն է ստացել Բելգիայի Դաշնային կառավարության կողմից:



Սակայն Բելգիայի կողմից Կոսովոյի անկախության պաշտոնական ճանաչումը հնարավոր կլինի կայացած համարել Պրիշտինայում Բելգիայի դիվանագիտական գերատեսչության ուղած նամակն ստանալուց հետո, որը կհաստատի պաշտոնական Բրյուսելի որոշումը:



Նշենք, որ Սերբիան ետ է կանչում իր դեսպաններին այն երկրներից, որոնք ճանաչում են Կոսովոն: Տարածաշրջանի խորհրդարանը միակողմանի կարգով անկախություն է հռչակել Սերբիայից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---