Ստամբուլում շարունակվում է Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվողների դատը27 փետրվարի 2008 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում շարունակվում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող անձանց դատը: Փետրվարի 25-ին տեղի է ունեցել հերթական նիստը Բեշիկտաշ շրջանի 14-րդ քրեական դատարանում: Փետրվարի 25-ին ավարտվել է բոլոր կասկածյալների հարցաքննությունը: Նիստի ժամանակ ցուցմունքներ են տվել ահաբեկչական կազմակերպության անդամներ Էրսին Յոլչուն, Ահմետ Իսկենդերը, Մուստաֆա Օզթուրքը եւ Սալիխ Խաչիսալիօղլուն: Դատին ներկա են եղել խորհրդարանի պատգամավորներ ընտրված իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունից եւ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից: Ըստ մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսկուլի, հանձնաժողովի անդամները չեն միջամտում դատական գործընթացին, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամաստի կողմից Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության մուտքի մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |