ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալին մեղադրում են ապօրինի կերպով զենք կրելու եւ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու մեջ

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Ինչպես հաղորդել է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, Գագիկ Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին եւ 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասերով: Վարդան Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---