Բախումները հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ տեղափոխվել են Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակ

PanARMENIAN.Net - Բախումներն ընդդիմության հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ, որ սկսվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, տեղափոխվել են Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակ: Իրադարձությունների վայր շարունակում են գալ ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցներ, այնպես էլ ընդդիմության կողմնակիցներ:



Հանրահավաքի մասնակիցները, կանգնեցնելով անցնող տրոլեյբուսները, փակել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն տանող փողոցը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ էր հավաքվել ընդդիմադիր տրամադրված բողոքավոր մարդկանց մի խումբ: Այնտեղ նրանց դիմավորել են ոստիկանության ջոկատները, որոնք դիմել են նրանց ցրվելու խնդրանքով: Հանրահավաքի մասնակիցների մի մասը, որոնց ցրել են Ազատության հրապարակից, կենտրոնական փողոցներով ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են իրենց իրավունքների վերականգնում, իսկ այն որ ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, հիմնավորել են նրանով, որ «նրանք չեն համարձակվի ծեծի ենթարկել նրանց դեսպանատան աշխատակիցների աչքի առաջ: Հավաքվածները վանկարկում էին` «Լեւոն», «Միացում»: Դեսպանատան շենքը շրջապատված է հատուկ նշանակության ջոկատի ուժերով, երթեւեկությունը հարակից փողոցներով մասնակիորեն փակ է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---