Երեւանում հրդեհվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Շամիրամ» սրճարանը

PanARMENIAN.Net - Երեւանի կենտրոնում հրդեհվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Շամիրամ» սրճարանը: Ըստ ականատեսների, 15 րոպե առաջ սրճարանում հրդեհ է բռնկվել, որից հետո երկու պայթյուն է լսվել, ենթադրաբար պայթել են այնտեղ գտնվող գազի բալոնները: Կրակն անցել է նաեւ կողքի առեւտրի կետերին:



Նշենք, որ այսօր իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են Խ.Սուքիասյանի տունը: Ըստ չհաստատված տվյալների, Սուքիասյանի դեմ քրեական գործ է հարուցվել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---