ԵԱՀԿ-ն դատապարտում է ուժի կիրառումը Հայաստանում խաղաղ ցուցարարների դեմ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր Երեւանում: Ի.Կաներվայի հայտարարության մեջ ասվում է. «Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձեռբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանը»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը, հաղորդում է ԵԱՀԿ առաքելությունը Հայաստանում:



Երեւանում փետրվարի 26-ին հայկական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը նշել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ ԵԱՀԿ եւ այլ դիտորդների կողմից փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունների շտկման հարցերում:



«ԵԱՀԿ-ն կարեւորում է երկխոսության դերը կայունության համար: Հայաստանի զարգացման համար այս կարեւոր ժամանակաշրջանում պետք է անել ամեն ինչ առկա լարվածության սրումից խուսափելու համար», ասաց նախարար Կաներվան, որն այս շաբաթ այցելել է նա- Ադրբեջան եւ Վրաստան իր Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---