Արտակարգ դրության հայտարարումը համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին 1 մարտի 2008 - 20:57 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի միջազգային վարկանիշը ավելի կտուժի, եթե մենք վերջ չտանք հակասահմանադրական եւ անօրինական գործողություններին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այն ամենը, ինչ արվում է Հայաստանի իշխանությունների կողմից մայրաքաղաքում կարգուկանոնը վերականգնելու համար, համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին, այդ թվում եւ արտակարգ դրություն հայտարարելը:ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ օրերս Երեւանում եղել են եվրոպական կառույցների ներկայացուցիչներ. ԵԱՀԿ գործող նախագահ Իլկա Կաներվան, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի ղեկավար Յան Կուբիշը եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Նրանք բոլորը հանդիպել են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ միակարծիք էին, որ իրադրությունը պետք է կարգավորել բացառապես քաղաքական միջոցներով»,- ընդգծել է Օսկանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |