Բաքուն մտադի՞ր է որոշակի գործողություններ ձեռնարկել «տարածքների ազատագրման» ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Մենք օկուպացիայի չենք ենթարկել որեւէ պետության, այլ ինքներս ենք ենթարկվել ագրեսիայի»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



«Օկուպացիայից մեր տարածքների ազատագրումը մեր քաղաքացիական, ազգային պարտքն է ու իրավունքը:Ոչ ոք չի կարող զրկել մեզ դրանից եւ ստիպել շեղվել այդ ճանապարհից: Ավելի լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով, պատերազմ չէր լինի: Սակայն իրավիճակը տանում է նրան, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը փակուղի է մտնում: Անշուշտ, այդ պատճառով միջազգային իրավունքի հիման վրա Ադրբեջանը գործողություններ կձեռնարկի»,-ասել է նա:



Ընդ որում, անդրադառնալով Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԳՎ-ում ընդունված բանաձեւին` Է.Սաբիրօղլուն նշել է, որ փաստաթղթում ասվում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: «Սակայն Մինսկի խումբը, որը լիազորված է հանգուցալուծելու հակամարտությունը եւ, որը 15 տարի է ինչ չի կարողանում դա անել, կասկածի տակ է առել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւը եւ շեղվել է չեզոքության դիրքերից: Համանախագահող երկրները չպետք է այդպես վարվեն: Նշեմ, որ եթե ինչ-որ բանաձեւեր շահեկան են որոշակի երկրների համար, ապա այդ բանաձեւերը որղջունվում են եւ ՄԱԿ-ի լիազորություններն անմիջապես գործի են դրվում, իսկ երբ դա այդպես չէ, ապա դրան այլ երանգ է հաղորդվում: Այս ամենի ականտեսը մերնք եղանք Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի հարցում»,-հայտարարել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---