ԱՄՆ-ում կարծում են, որ արդեն ժամանակն է, որ Երեւանն ու Բաքուն համաձայնեցնեն ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքները

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը համարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ժամանակն է առաջ գնալ «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման հարցում»,-հավելել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Հիմնարար սկզբունքներ» փաստաթուղթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանական եւ հայկական կողմերին են փոխանցել 2007 թվականի ավարտին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---