Շվեդիան լավատեղյակ էր իրագործվող Հայոց ցեղասպանությանը, սակայն գերադասեց չմիջամտել21 ապրիլի 2008 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ուպսալայի համալսարանի կողմից շվեդական արխիվների վերջին ուսումնասիրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Առաջին Համաշխարհային տարիներին քրիստոնյաների, մասնավորապես հայերի դեմ ուղղված, Օսմանյան կայսրության իշխանությունների գործողությունները ցեղասպանություն էին, հաղորդում է www.armenica.org-ը: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք նկարագրում են Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ Թուրքիայում Շվեդիայի դեսպան Կոսսվա Անկարսվարդի եւ Թուրքիայում շվեդացի ռազմական կցորդ Էյնար աֆ Վիրսենի նամակները, հասցեագրված Շվեդիայի արտգործնախարարությանը եւ գլխավոր շտաբին, որտեղ հեղինակները հաղորդում են, որ դարձել են հայերի ջարդերի ականատեսները: Այդ նամակները հայտանաբերվել են Շվեդիայի Ազգային արխիվում եւ Առաջին Համաշխարհային պատերազմի արխիվում: Բացի այդ, արխիվներում հայտնաբերվել են շուրջ 80 փաստաթղթեր, որ վերաբերում են Հայկական հարցին եւ ապացուցում են, որ թուրքական կառավարությունը սիստեմատիկաբար փորձել է ոչնչացնել հայ ազգը: Փաստաթղթերը վկայում են, որ Շվեդիան լավատեղյակ էր կատարվող Հայոց ցեղասպանությանը, սակայն գերադասեց չմիջամտել: Հիշեցնենք, որ վերջերս Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը խորհրդարանի նիստում ձեռնպահ մնաց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից եւ նշեց, որ այդ հարցը լրացուցիչ հետազոտություններ է պահանջում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |