Պենտագոնը հրահանգել է Իրանի դեմ հարձակման պլան մշակել

PanARMENIAN.Net - Պենտագոնը հրահանգել է Իրանի դեմ հարձակմանը պլան մշակել: Բացի այդ, մշակվում է վերջնագրի տեքստը, որը կառաջարկվի Իրանին, եթե վերջինս չդադարեցնի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:



Ամերիկացի զինվորականներից մեկի խոսքերով, նախապատրաստումը սկսվել է այն կապակցությամբ, որ Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Իսլամական հանրապետությունը շարունակում է զենք արտահանել Իրաք, որտեղ այն կիրառվում է ամերիկացի զինվորականների դեմ: «Իրանցիները փաստորեն սպանում են ամերիկացի զինծառայողներին Իրաքում: Սակայն ոչ մի ռազմական գործողություն Իրանի դեմ չի նախապատրաստվում»,-հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը CBS-ին տված հարցազրույցում:



ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ավրաամ Լինքոլն» նավի ժամանումը Պարսից ծոց չի կարող ագրեսիայի նշան լինել, դա «հիշեցում է» ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին: Բացի այդ, Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հայտնի է, որ Իրանը չի դադարեցնում ուրանի հարստացման աշխատանքները, հաղորդում է Newsru.com-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---