Amnesty International-ը մտահոգ է այլատյացության աճով Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Amnesty International-ը մտահոգ է այլատյացության աճով Ռուսաստանում: Այդ մասին ասվում է այդ իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում: «Ռասիստական հողի վրա հարձակումները, որոնց մասին հաղորդել են ԶԼՄ-ները, աճել են: Երկրում կատարվել է առնվազն 61 սպանություն ռասիստական հողի վրա»,-գրում են փորձագետները: «Թեեւ իշխանությունները գիտակցում են տվյալ խնդրի մասշտաբները, իսկ ռասիստական հողի վրա կատարված հանցագործությունների քրեական հետապնդումների քանակն ավելացել է, այդ միջոցները դեռեւս չեն կարողացել բեկում մտցնել բռնության ալիքի մեջ»,-ասվում է զեկույցում: Բացի այդ, իրավապաշտպաններին հուզում է այն ճնշումը, որ իշխանությունները գործադրում են տարբեր ցույցերի, հանրահավաքների եւ երթերի կազմակերպիչների ու մասնակիցների հանդեպ: Amnesty International-ին մտահոգում է իրավիճակը հյուսիսկովկասյան հանրապետություններում: Մասնավորապես, կազմակերպությունը նշում է լուրջ խախտումների քանակի աճը, ներառյալ մարդկանց առեւանգումներն ու դատարանից դուրս հաշվեհարդարները, որ դիտվում են Ինգուշեթիայում: Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին Ռուսաստանում այս զեկույցը հիմնական տեղերից մեկն է հատկացրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի տարբեր քաղաքներում ազգային ատելության հողի վրա կատարված հարձակումների հետեւանքով տուժել է 107 մորդ, 18-ը զոհվել են: Մոսկվայում տարվա սկզբից սափրագլուխների հարձակումների արդյունքում զոհվել է 10 մարդ, տուժել` 38-ը: Սանքտ Պետերբուրգում զոհվել է 4 մարդ, իսկ 20-ը վիրավորվել են: 2006 թվականին սափրագլուխների հարձակումներ են գրանցվել ավելի քան 15 ռուսական տարածաշրջաններում: Այսօր Ռուսաստանում գործում են շուրջ 50 հազար սափրագլուխներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---