Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գլխավոր խոչընդոտը Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանները ճանաչելու հա՞րցն է30 մայիսի 2008 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հայերի թիվը աճել է: Պարզապես կան մի շարք հարցեր, որոնք մինչեւ հիմա համաձայնեցված չեն եւ դրանցից մեկը Հայաստանի կողմից ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921 թվականի Կարսի համաձայնագրով: Բնական է, կա նաեւ 1915 թվականի ողբերգության խդնիրը, որը շատերի կողմից Թուրքիայում ընդունվում է որպես ժամանակակից Թուրքիայի հետ բացարձակ որեւէ կապ չունեցող պատմություն»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Նրա կարծիքով, 1915 թվականի իրադարձությունները չպետք է խանգարեն հայ եւ թուրք հանրություններին խոսել միմյանց հետ: «Ըստ իս, կա եւս մեկ ասպեկտ, որ խանգարում է երկխոսությանը: Չափազանց ծանր է խոսել սփյուռքահայերի հետ, որոնք պնդում են, որ Թուրքիան պարտավոր է ցեղասպանություն ճանաչել 1915 թվականի ողբերգական իրադարձությունները: Հայաստանի հայերն, ինչպես ինձ է թվում, ավելի հանդուրժող են եւ նրանց հետ ավելի հեշտ է լեզու գտնել: Սակայն սա իմ անձնական կարծիքն է»,- ընդգծել է թուրք պրոֆեսորը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |