Թուրքիայի երկրի բնակչությունն այնքան էլ չի ցանականում դառնալ Եվրամիության անդամ30 մայիսի 2008 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «301-րդ հոդվածում կատարվեցին փոփոխություններ: Ճիշտ է, ըստ եվրոպացի եւ թուրք փորձագետների, դրանք էական չեն: Սակայն եկեք չմոռանանք, որ նման տիպի օրենքները միանգամից չեն փոխվում, առավել եւս չեղյալ հայտարարվում: Դա տեւական գործընթաց է»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հավանականությանը, ապա նա չի գտնում, թե երկրի բնակչությունը դա ցանականում է: «Ըստ սոցիոլոգիական հարցումների 2005թ. դեկտեմբերին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը կողմ էր բնակչության 75 տոկոսը, իսկ 2007-ի նոյեմբերին` ընդամենը 42 տոկոսը, եւ այդ թիվն էլ է նվազում: Կան նաեւ բազում այլ պատճառներ, թե ինչու Թուրքիան այլեւս այդքան էլ չի ձգտում անդամակցել Եվրամիությանը: Մեր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի, Իսրայելի, Ռուսաստանի հետ: Այդ առումով Թուրքիան կարող է տարածաշրջանային տերություն դառնալ»,- ընդգծել է Այդինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |