Մուսթաֆա Այդին. Թուրքիայի իշխող կուսակցությունը փակելու հավանականությունը բավականին մեծ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր դատախազի հայցը Սահմանադրական դատարան` ընդդեմ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) կապված էր ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու թույլտվության հետ, ինչը հակասում է Թուրքիայի Սահմանադրությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը: «Մենք դեռեւս չգիտենք, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն: Գլխավոր դատախազությունը հայցի քննությունը կսկսի հունիսի սկզբին: ԱԶԿ-ին մեղադրում են Թուրքիան իսլամիստական ճանապարհով տանելու համար, այլ ոչ թե աշխարհիկ, ինչը փաստորեն հակասում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարներին: Կուսակցությունը փակելու հավանականությունը բավականին մեծ է: Կա մի քանի սցենար: Կուսակցությունն ընդհանրապես կարող է փակվել, նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանին կարող են արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դա ծայրահեղ միջոցն է: ԱԶԿ-ն կարող է փոխել անվանումը, ինչպես դա արդեն եղավ 80-ականներին, երբ արգելվեց Ռեֆաղ կուսակցությունը: Այդ դեպքում, Թուրքիային սպասում են նոր խորհրդարանական ընտրություններ: Դեռեւս վաղ է գուշակել, թե ինչով կավարտվի այս ամենը»,- ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---