ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցնեն Հայաստանի եւ Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ11 հունիսի 2008 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-19-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ, որի ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեների անդամները կկարողանան հարցեր հղել Պետդեպարտամենտին` Հայաստանի եւ հարակից տարածքների գծով ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը մինչ Կոնգրեսում կայանալիք լսումները, հանդես կգա հայտարարությամբ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ: Լսումների ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանն ու նրա կողմնակիցները կարծարծեն Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման, Հայոց ցեղասպանության հարցերում ԱՄՆ-ի քաղաքականության թեման: Հունիսի 19-ի լսումների ժամանակ կարծարծվի նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարիա Յովանովիչի նշանակման հարցը: Այդ կապակցությամբ ANCA-ն կոչ է արել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին հստակեցնել Մարիա Յովանովիչի դիրքորոշումը Հայոց ցեղաասպանության, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |