ՀՀ պաշտպանության նախարարն ու Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավարը քննարկել են Միացյալ ռազմական համակարգերի ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը, հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, քննարկեցին հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական - ռազմակրթական համագործակցությանն առնչվող խնդիրներ` փաստելով ձեռքբերումներն այս ոլորտներում:



Կողմերը քննարկեցին նաեւ Միացյալ ռազմական համակարգերի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կազմակերպչական որոշ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը Ն.Մակարովին փոխանցեց նախորդ օրը ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների հայ ունկնդիրների հետ հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրները: Հանդիպման վերջում կողմերն անդրադարձան նաեւ ռազմական համագործակցության ներկա վիճակին` կարեւորելով վերջինիս խորացման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---