Թուրք իրավապաշտպանը դատապարտվել է 301-րդ հոդվածով

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Ստամբուլի քրեական դատարանի որոշմամբ, հայտնի թուրք իրավապաշտպան Ռագիպ Զարակոլուն դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով եւ ձերբակալվել է վեց ամսով:



Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները նամակով դիմել են Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմետ Ալի Շաինին Զարակոլուի նկատմամբ դատական գործընթացի առումով: Պատգամավորները նաեւ անհանգստություն են հայտնում Զարակոլուի անվտանգության առումով, մասնավորապես, Թուրքիայում ազգայնամոլության սրման վերածննդի լույսի ներքո, որը հանգեցրեց Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաեւ Էրգենեկոն քրեական կազմակերպության բազահայտման առումով:



Ռագիպ Զարակոլուն, ով հայտնի թուրք հրատարակիչ եւ իրավապաշտպան է, հանդիսանում է Մարդու իրավունքների եւ դիսիդենտների միության հիմնադիրը: Նա մեղադրվել է «պետությանն ու հանրապետությանն անպատվելու մեջ», ինչպես նաեւ «Աթաթուրքի հիշատակին անպատվելու մեջ»: Հրատարակիչը լույս է ընծայել Հայոց ցեղասպանության մասին 2 գիրք: Գրքերից մեկում ներկայացվում է հայկական ընտանիքի պատմությունը, որը փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերի օգնությամբ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---