ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԵՀԱԿԱՆ ԿՐԻՆԻՑԱ-ԳՈՒՐՍԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության պատվիրակությունը մասնակցում է լեհական Կրինիցա-Գուրսկա քաղաքում իր աշխատանքը սկսած 12-րդ միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովին մասնակցում են ավելի քան 700 հայտնի ձեռներեցներ, բանկիրներ եւ քաղաքական գործիչներ Հայաստանից, Բելարուսից, Բուլղարիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սլովակիայից եւ Բալթիայի երկրներից: Համաժողովում ներկայացված են նաեւ Եվրահանձնաժողովը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Այդ, արդեն ավանդական դարձած, համաժողովում որպես կանոն քննարկվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների համագործակցության հարցեր: Մասնավորապես ընթացող համաժողովի մասնակիցները կուսումնասիրեն ֆինանսական շուկայի ներկայիս վիճակը եւ հեռանկարները, բանկերի եւ բանկային ծառայությունների զարգացման հարցերը: Կքննարկվեն նաեւ Եվրամիության կոմունիկացիոն համակարգի ինտեգրման հարցերը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, նավթային եւ վառելիքա-էներգետիկ համալիրի, ինչպես նաեւ նշված տարածաշրջաններում գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտների նվաճումները եւ բացթողումները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---