ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Վիեննայում իր աշխատանքն է սկսել անվտանգության բնագավառում համագործակցությանը նվիրված եվրոպական համաժողովը, որի շրջանակներում ԵԱՀԿ 55 անդամ-պետությունները մշտական հիմունքով բանակցություններ են վարում ռազմական անվտանգության եւ սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ: Համաժողովում Հայաստանը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը: Համաժողովի հիմնական թեման է հանդիսանում միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում ԵԱՀԿ գործունեության աշխուժացումը, ինչպես նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին Բուխարեստում կայացած Արտգործնախարարների խորհրդի նիստում ու Բիշքեկի խորհրդաժողովում ընդունված ահաբեկչության դեմ պայքարի ծրագրերի գործնական կիրառմանն առնչվող խնդիրներ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---