Վաղ թե ուշ Ղարաբաղի ներկայացուցիչը կմասնակցի բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցությունը բանակցային գործընթացին կարող է իրականացվել բանակցությունների առանձին կետերի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կիրականացվի այն բանից հետո, երբ երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահաները համաձայնեցնեն պայմանագրի հիմնարար սկզբունքները, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---