ԵԱՀԿ ՄԽ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել պետերբուրգյան հանդիպումը28 հունիսի 2008 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել բանակցային գործընթացը շարունակելու մասին: Այդ մասին Բաքվում հայտարարել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Մերզլյակովը, հիշեցնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումից 2 շաբաթ է անցել, ընդգծել է, որ համանախագահները ջանում են ժամանակ չկորցնել: Իր հերթին, ֆրնաիսացի միջնորդ Բերնար Ֆասիեն նշել է, որ համանախագահները նոր առաջարկներ չեն ներկայացրել: «Մենք բավականաչափ աշխատանք ունենք Սանքտ Պետերբուրգում կողմերի արված հայտարարություններն իրագործելու համար: Նախագահները դրական են գնահատել պետերբուրգյան հանդիպումը: Ելնելով սրանից, մենք եւս կարող ենք Ադրբեջանում կայացած հանդիպումները համարել կառուցողական եւ դրական: Սակայն առջեւում դեռեւս շատ աշխատանք կա»,-ասել է նա: «Բաքվից մենք կմեկնենք Երեւան, իսկ հետո` Ստեփանակերտ: Կարեւորը պարզելն է Երեւանի վերաբերմունքը մադրիդյան առաջարկներին: Այս այցը ոչնչով չի տարբերվում նախորդներից: Ուղղակի սա առաջին այցն է տարածաշրջան Սաքնտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո: Նախագահները պետք է շփվեն: Սակայն նախ ԱԳՆ ղեկավարները պետք է որոշ հարցեր լուծեն»,-ընդգծել է Մեթյու Բրայզան, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |