Ռուսաստանն ու ԵՄ-ն չեն պատրաստվում փոխել սառեցված հակամարտությունների շուրջ բանակցությունների ձեւաչափը

PanARMENIAN.Net - Մոսկվան սատարում է Եվրամիության ձգտմանը` առավել ակտիվ դերակատարություն ունենալ «սառեցված» տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում, սակայն հարկ չի համարում փոխել գործող ձեւաչափը: Այդ մասին Խանտի Մանսիյսկում ընթացող Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, ներկայումս աննպատակահարմար է փոխել բանակցությունների ձեւավորված ձեւաչափը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են Կոսովոյի եւ ԱՊՀ տարածքի «սառեված»` վրաց-աբխազական, վրաց-հարավօսական, ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների խնդիրները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---