ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՀԱՅԵՐԻ «ԵՐԿՐԱՄԱՍ» ԹԵՐԹԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Կրասնոդարում կողոպտվել է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունը: Կողոպտիչները տարել են թերթի հրատարակման համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկան եւ փաստաթղթերը: Ինչպես հաղորդել են «Երկրամասի» խմբագրությունում, թերթի հետագա գոյությունը հարցականի տակ է դրվել: Նշենք, որ Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը անկախ հրատարակություն է եւ լույս է տեսնում Կրասնոդարում շուրջ վեց տարի: 2002 թվականին Երիտասարդ լրագրողների համառուսաստանյան համաժողովում թերթը դարձել է «Ազգային թեմա» նոմինացիայի դափնեկիր եւ բոլորովին վերջերս ճանաչվել է Ռուսաստանի հարավի լավագույն էթնիկ հրատարակությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---