ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ կմասնակցի Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի ամենամյա համաժողովին: Դրան առնչվող հարցերը քննարկել են նախարար Խաչատրյանը եւ ՄԱՀ-ի հայկական ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ջեյմս Մակհյուն: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում աղքատության նվազեցմանը վերաբերող վարկային ծրագրի իրականացման հարցերը: Մակհյուն տեղեկացրել է նախարարին, որ 2002 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստան կայցելի ՄԱՀ-ի պատվիրակությունը: Նշենք, որ Հայաստանի կառավարության կողմից բարեփոխումների անցկացման դեպքում, 2004 թվականին Համաշխարհային բանկը 40 մլն դոլար գումարի վարկ կտրամադրի` աղքատության նվազեցմանը վերաբերող վարկային ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---