Սահակաշվիլին թաղեց Վրաստանի իմիջը` որպես «ժողովրդավարության լուսատու» 3 սեպտեմբերի 2008 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Վրացա-օսական հակամարտությունը ցույց տվեց ռուսական ռազմական մեքենայի սարսափելի անարդյունավետությունը: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի (ԿԻ) կազմակերպած «Հայաստանը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի քննարկման ընթացքում հայտնել է ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Բայց այն նաեւ ցույց տվեց, որ Վրաստանը, չնայած նորագույն զենքին, բանակ չունի: Վրացական բանակը մարզում էին բարձրակարգ մասնագետները, բայց այն փոշու վերածվեց դեռեւս նախքան ռուսական զորքի ժամանելը: Ներխուժման պահին Ցխինվալում կար 350 խաղաղապահ, 200 օսական ոստիկանության աշխատակից եւ 200 զինծառայող: Եւ վրացական բանակը չկարողացավ կանգուն մնալ այդ մի բուռ մարդկանց դեմ պայքարում»,- ասել է Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանը եղել է, կա եւ միշտ լինելու է Հարավային Օսիայում: « Ներկայումս մենք ունենք թուլացած Վրաստան: Ճիշտ է, իշխանության քայքայումը կհաղթահարվի, բայց «ժողովրդավարության լուսատուի» իմիջը վերջնականապես թաղված է: Եւ ոչ ոք այն չի վերականգնի` ոչ Սահակաշվիլին, ոչ էլ մեկ ուրիշը: Ավելին, դեռ երկար տարիներ ոչ ոք չի համարձակվի լուծել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրը ռազմական ճանապարհով»,- ասել է հայ փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |