Ադրբեջանցի պատգամավորներն իրենց դժգոհությունն են արտահայտել Աբդուլլա Գյուլի` Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ 3 սեպտեմբերի 2008 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանա-թուրքական միջպառլամենտական աշխատավորական խմբում քննարկվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Հայաստան: «Քննարկման ժամանակ ի հայտ եկան Թուրքիայի նախագահի` Հայաստան կատարելիք այցի եւ կողմնակիցներ, եւ մոլի հակառակորդներ»,- հաղորդել է աշխատավորական խմբի ղեկավար, պատգամավոր Նիզամի Ջաֆարովը: Ջաֆարովը հաղորդել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները չեն փոխվի` անկախ այդ եւ այլ հարցերի նկատմամբ կողմերի վերաբերմունքից: Խոսքը Հայաստանի հետ հարաբերությունների խնդրում Թուրքիայի մարտավարական փոփոխությունների մասին է: Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ խնդիրն իր լուծմանն է սպասում: Նրա կարծիքով, ամբողջ աշխարհին, այդ թվում` Ադրբեջանին եւ Թուրքիային, անհանգստացնում է հայկական հարցի լուծումը: Դրա համար էլ կարող են տեղ գտնել հարցի լուծման արագացման փորձերը: «Իրադարձությունների շղթան ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահի կողմից Հայաստանի նկատմամբ ձեռնարկված նման քայլը մարտավարական բնույթ է կրում: Դա չի փոխում Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ադրբեջանում նույնպես չի փոխվի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Բայց, կարծում եմ, մեր կողմից ճիշտ չի լինի պնդել, թե դրանով Թուրքիան Հայաստանին զիջումներ է կատարում, փոխում է իր քաղաքականությունը, կատարում ինչ-որ մեկի ցուցումները»,- ավելացրել է Ջաֆարովը: Ինչպես ասել է պատգամավորը, նա չի հավատում, որ ներկա իրադրության մեջ Թուրքիան կսկսի Հայաստանի հզորացմանն ուղղված քաղաքականություն վարել: Որովհետեւ Հայաստանի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ հայտնի է, հաղորդում է ադրբեջանական Տրենդ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |