Նիկոլյա Սարկոզին բարձր է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների քաղաքական խիզախությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին որպես «խիզախ եւ պատմական քայլ է» բնորոշել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան: «Այն ժամանակ, երբ տարածաշրջանը ճգնաժամի մեջ է, այս այցը քաջ եւ պատմական քայլ է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների համատեքստում: Այն հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս է ներշնչում: Նա նաեւ բարձր է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական խիզախությունը եւ հույս է հայտնել, որ այդ նվաճումը թույլ կտա երկու երկրներին ցույց տալ աշխարհին, որ «հաշտեցումը հնարավոր է բաց երկխոսության եւ փոխադարձ հարգանքի միջոցով», հաղորդում է AFP-ն:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---