Թուրքիայի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անարդյու՞նք է համարում 9 սեպտեմբերի 2008 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «17 տարի գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ զգալի արդյունքների հասնել»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարցերը միայն երկկողմանի չեն. դրանք տարածքային հարցեր են: «Իրադրությունը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է. խաղաղությունը Կովկասում, պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորումը կբերի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կայունության»,- նշել է Աբդուլլա Գյուլը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Ավելի վաղ Աբդուլլա Գյուլը հայտնել էր, որ մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Թուրքիայի նախագահի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր համաձայնությունն է տվել հանդիպման կազմակերպմանը: Ընդ որում, Գյուլը հույս է հայտնել, որ իր համաձայնությունը կտա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ես նրա հետ կհանդիպեմ մոտ ժամանակներս եւ կքննարկեմ բոլոր մանրամասները, ինչպես նաեւ Հայաստան կատարած իմ այցի արդյունքները»,- հայտնել է նա: Թուրք փորձագետները չեն բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |