ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՃՈՒՄ ԵՆ

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրներից ներմուծվող արտադրանքի ծավալը Հայաստան 2002 թվականի հուլիսին կազմել է 35 միլիոն դոլար, ի տարբերություն 2001թվականի հուլիսի` 29 միլիոն դոլար: Այդ մասին «Արկա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Մաքսային կոմիտեում: Նշենք, որ ներմուծման ծավալի աճի տենդենցիան սկսվել է ընթացիկ տարվա սկզբից: Մաքսատան աշխատակիցների տվյալներով, 2002 թվականի առաջին կեսում Հայաստան է ներմուծվել 361 միլիոն գումարի ապրանք, դրանցից 150 միլիոնը` Եվրամիության երկրներից: Ընդ որում 2002 թվականին այդ ցուցանիշը կազմել է 141 միլիոն դոլար: Մինչ դեռ, ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը մինչ այդ հայտարարել էր, որ դոլարի անկումը եվրոյի նկատմամբ կարող է հանգեցնել եվրոպական երկրներից Հայաստան ներմուծվող եւ արտահանվող արտադրանքի թանկացում, որի արդյունքում տեղի կունենա ներմուծման ծավալների կրճատում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---