ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից մինչ- հոկտեմբերի 4-ը Երեւանում կկայանա իրանական ապրանքների ութերորդ տոնավաճառը: Տոնավաճառի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն Իրանի ավելի քան 50 ձեռնարկություններ: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը Հայ-իրանական առեւտրային պալատի ղեկավար Լեւոն Ահարոնյանը, տոնավաճառի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է ներկայացնել տարբեր տեսակի սարքավորումներ, որոնք օգտագործվում են շենքերի եւ ճանապարհների շինարարությունում: Այդ առումով դա կլինի առաջին մասնագիտացված տոնավաճառը: Լեւոն Ահարոնյանը տեղեկացրեց նաեւ, որ ավարտման փուլում են Հայ-իրանական առ-տրային պալատի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հանրապետությունում շաքարի գործարանի կառուցման շուրջ բանակցությունները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---