ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը եւ դրա հնարավոր զարգացումն այսօր քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնեի եւ Լլոյդ Դուգետի հետ: Կողմերը քննարկել են նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ: Հանդիպման ընթացքում շոշափվել է նաեւ ԼՂՀ-ում անցած նախագահական ընտրությունների թեման: Հիշեցնենք, որ ամերիկացի կոնգրեսականները այդ ընտրություններին հանդես են եկել, որպես դիտորդներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---