Բարակ Օբամա. ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի կանխելու համար ցեղասպանություններն աշխարհում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարակ Օբամայի եւ Ջոն ՄըքՔեյնի հոկտեմբերի 7-ին կայացած հեռուստաբանավեճի ընթացքում Բարակ Օբաման կրկին հաստատեց իր դիրքորոշումն` աշխարհում ցեղասպանություններն կանխելու անհրաժեշտության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA):



Պատասխանելով բանավեճի վարող Թոմ Բրոքոուի այն հարցին, թե ինչպես թեկնածուները կվերաբերվեն ըստ էության հումանիտար աղետ համարվող իրավիճակներին, որոնք չեն ազդում ԱՄՆ-ի ազգային անվտանգության վրա, ինչպես օրինակ Կոնգոյի, Ռուանդայի, Սոմալիի իրադարձությունները` Բարակ Օբաման պատասխանել է, որ ամենից զատ, գոյություն ունեն բարոյական պարտավորություններ եւ ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի կանխելու համար ցեղասպանությունները: «Երբ աշխարհում ցեղասպանություններ եւ էթնիկ զտումներ են կատարվում, իսկ մենք պասիվ հետեւում ենք այդ իրադարձություններին, դա վիրավորական է, առաջին հերթին մեզ համար»,-հայտարարել է Բարակ Օբաման եւ հավելել, որ ԱՄՆ-ի միջամտությունը պետք է համակարգված լինի տարածաշրջանում նրա դաշնակիցների հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---