Հայոց ցեղասպանության Ամերիկյան Թանգարանին փոխանցվել է Ցեղասպանության մասին նյութերի եզակի հավաքածու

PanARMENIAN.Net - Վերջերս Հայոց ցեղասպանության Ամերիկյան Թանգարանին փոխանցվել է Հայոց ցեղասպանության մասին գրքերի եւ նյութերի եզակի հավաքածու: Սեփականատերերը, որոնք ցանկացան անանուն մնալ, Թանգարանին մի քանի հազար հազվագյուտ գրքեր ու փաստաթղթեր են նվիրաբերել, որոնք ծրագրվում է փոխանցել թանգարանի բացմանը` 2010թ.: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են AGMA-ում: Հավաքածուի մեջ մտնում են արժեքավոր քարտեզներ, լուսանկարներ, ինչպես նաեւ զանազան արխիվների ուսումնասիրությունների եւ հետազոտությունների արդյունքներ: «Անկասկած, Թանգարանին հավաքածուն փոխանցելու ողջ իմաստը կայանում է նրանում, որ մարդկանց անհրաժեշտ է իմանալ, որ գոյություն ունեն մեծ քանակությամբ նյութեր եւ փաստաթղթեր, որոնք տեղեկատվություն են պարունակում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 20-րդ դարի սկզբին: Միեւնույն ժամանակ կան բազմաթիվ վկայական ցուցմունքներ, որոնք հաստատում են հայերի ոչնչացման եւ տեղահանման փաստը: Եւ մեզ թվում է, որ այդ վկայությունների ցուցադրման համար Վաշինգտոնից ավելի նպատակահարմար վայր չկա»,- նշել են հավաքածուի նվիրաբերողները:



Թանգարանի Հովանավորների եւ շինարարության կոմիտեի նախագահ Վան Քրիքորյանն իր հերթին նշել է, որ նվիրաբերված հավաքածուն կդառնա թանգարանի գրադարանի մի մասը: Բացի այդ, տրամադրված նյութերը, Near East Foundation-ից եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանից ստացվող նյութերի հետ մեկտեղ, հիմք կդառնան AGMA-ի հովանավորությամբ Հետազոտությունների կենտրոնի հիմնադրման համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---