Այժմ Բրայզան հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա» 9 հոկտեմբերի 2008 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հինախնդրի լուծումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա»,- հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից համանախագահ Մեթյու Բրայզան BBC-ին տված հարցազրույցում «Մենք կարծում ենք, որ պետք է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ այնուհետեւ միացնել նաեւ մյուս` լրացուցիչ սկզբունքները, որպեսզի բանակցությունները հանգեն փոխզիջման եւ շրջանակային համաձայնության: Դա նշանակում է, որ մենք բոլորս պետք է ասենք` իրավաբանական տեսակետից եւ միջազգային օրենքների համաձայն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում: Բայց, ի վերջո, բանակցությունները համաձայնության բերելու համար Հայաստանը նույնպես պետք է համաձայնի դրա հետ: Եւ մենք գիտենք, որ Հայաստանն այլ մոտեցում ունի, եւ պետք է շատ ստեղծագործական եւ կառուցողական մոտեցումներ օգտագործենք, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը կարողանան լեզու գտնել»,- ասել է Բրայզան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |