Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները լուծվեն

PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները լուծվեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Մենք անկեղծորեն ենք դա ցանկանում, եւ մենք պատրաստ ենք մեր ավանդն ունենալ դրան հասնելու համար: Երբ ես Երեւանում էի, հենց նախագահ Սարգսյանն առաջինն անդրադարձավ այս հարցին: Ես ասացի, որ այդ խնդիրն ազդում է ոչ միայն անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշված երկրների, այլ նաեւ ողջ Կովկասի վրա: Ես օրիանակ բերեցի, թե ինչպես Վրաստանի եւ Ռուսաստանի հակամարտությունն անդրադարձավ բոլոր կովկասյան երկրների վրա»,-ասել է Թուրքիայի նախագահը:



Գյուլը նշել է նաեւ, որ Հայաստան կատարած այցից հետո շատ բան է փոխվել դեպի դրականը: «Հայաստան այցելելուց հետո ես այցելեցի Ադրբեջան, որից հետո Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Ես նաեւ հասկացնել տվեցի Հայաստանին, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, Հայաստանին հասու կդառնա մասնակցությունը էներգետիկ նախագծերին»,-ընդգծել է Գյուլը, գրում է United Press International-ը:



Թուրքիայի նախագահն այցելեց Երեւան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ֆուտբոլային խաղի կապակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---